ՀՀԿ-ում Հովիկ Աբրահամյանից կուսակցությունից դուրս գալու դիմում դեռ չեն ստացելAysor.am-ը գրում է.

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանից կուսակցությունից դուրս գալու մասին դիմում դեռևս չի ստացվել:

«ՀՀԿ կենտրոնական գրասենյակում դեռևս նմանատիպ դիմում կամ լուր չունենք, բացի լրատվամիջոցներով բարձրացված լուրից», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:

Նա փոխանցեց, որ երբ նման լուր ունենան, տեղյակ կպահեն:

«Փորձեք ճշտել լուրի իսկությունը որտեղից է գալիս ու նրանցից էլ հասկացեք դրդապատճառը: Երբ որ մենք իմանանք ինչ-որ բան, տեղյակ կպահենք», - նշեց Ռ. Թադևոսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել