Ներդրումային դաշտը խթանելու և երկրում տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարողներին չխանգարելու և անհարմարություններ չստեղծելու համար տևական ժամանակ է, ինչ կրճատվում են հարկային տեսչությունների այցելությունները:
2015 թվականի համեմատ հարկային տեսչությունների կողմից իրականացված մասնակի ստուգումների և ուսումնասիրությունների քանակը 2016 թվականին կրկնակի նվազել է:
Ընդհանուր առմամբ` ՊԵԿ-ը 2016թ.-ին իրականացրել է 9 128 ստուգում: Սա այն դեպքում, երբ դրանից մեկ տարի առաջ ստուգումների քանակը կազմել էր 9020:
Այդ ամենը, բնականաբար, չէր կարող դրական չանդրադառնալ տնտեսվարողների տրամադրվածության վրա, ովքեր սկսել են ավելի ազատ աշխատել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tntesakan.ankyun/posts/1615501692091855?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել