««ՉԻ» տեղեկություններով՝ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը արդեն մի քանի օր է՝ աշխատանքի չի հաճախում։ Նրա «գործադուլի» պատճառը առաջիկա հավանական պաշտոնանկումն է։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Կոտայքի մարզպետի հավանական թեկնածու է համարվում Կոտայքի նախկին մարզպետ Արամ Հարությունյանը՝ Բուլկին։ Մեր տեղեկություններով՝ այս օրերին սպասվում է մեկ այլ մարզպետի պաշտոնանկություն ևս։ Առաջիկայում իր պաշտոնին հրաժեշտ կտա Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը։ Արարատի մարզպետի պաշտոնի համար շրջանառվում է երկու անուն՝ բնապահպանության նախկին նախարար, դաշնակցական Արամայիս Գրիգորյանի և Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանի անունները»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել