Հայաստանում տեղի ունեցող գործընթացները 2017 թվականին ընդառաջ ավելի շատ ֆուտբոլային տրանսֆերային պատուհան են հիշեցնում։ Տարբեր կուսակցություններ մտածում են իրենց շարքերը համալրու մասին ու այդ ճանապարհին թիրախավորել են ոչ թե նոր անդամներ ներգրավվելու ուղին, այլ այս կամ այն կուսակցությունից մարդ-մուրդ բերելու մեթոդը։ Նրանք, ովքեր նեղացած են սեփական կուսակցությունից կամ ըստ նոր հայտացուցակի տեղ չեն գտել մեկնակային կազմում, բաց են քննարկումների համար ու քննարկում են այլ թիմով ԱԺ ներկայանալու համար։

Եվ այսպես՝ բազմաթիվ անհաջող փորձերից ու արևմտյան արժեհամակարգի մարտիկ Պարույր Հայրիկյանը կարիերան որոշել է շարունակել ոչ ավել, ոչ պակաս ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի շուրջ ստեղծվող դաշինքում, որտեղ քաղաքական բոլոր գաղափարախոսության (եթե դա կարելի է գաղափար անվանել) կրող մարդիկ ու կուսակցություններ կան։ Թե ինչպես է Հայրիկյանը նրանց հետ ճանապարհ անցնելու ինքն էլ երևի չի պատկերացնում, որովհետև նրանցից շատերին շատ հաճախ հենց ինքն էլ (ԿԳԲ) գործակալ անվանել։ Ստեփան Դեմիրճյանը վիճակը նույնպես անորոշ է։ ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը այսօր լրատվամիջոցներին հայտնել է, որ այլ կուսակցության հետ Ստեփան Դեմիրճյանը չի գնալու ընտրություններին, այլ միայն դաշինքի պարագայում։ ՀԱԿ-ը, որի դաշինքի անդամ է նաև ՀԺԿ-ն, ըստ էության՝ միայնակ է գնալու ընտրության։ Քանի որ դաշինքի դեպքում արդեն անհրաժեշտ է լինելու հաղթահարել յոթ տոկոսանոց շեմը, իսկ այդ պարագայում արդեն ՀԱԿ-ի գործերը դժվարանալու են, հետևաբար ՀԱԿ-ը կարծես թե ամեն ինչ անում է միայնակ գնալու ընտրություններին։ Այս պարագայում արդեն Ստեփան Դեմիրճյանը հաջորդ ԱԺ-ում հայտնվելու համար պետք է մանևրի ու գտնի հարմար տարբերակ այդ նպատակին հասնելու համար։ Հաշվի առնելով, որ Ծառուկյան դաշինքում ներկայացված են լինելու քաղաքական ներկապնակի գրեթե բոլոր ներկայացուցիչները, մեծ հավանականություն կա, որ հենց այդտեղ էլ կհանգրվանի ՀԺԿ առաջնորդը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել