Image result for նիկոլ

«ԵԼՔ» դաշինքի համագումարի ընթացքում, ցավոք սրտի, հնչեց ընդամենը մեկ ծրագրային թիվ: Փաշինյանը ասեց, որ նա կապամենաշնորհի բանանի շուկան 47 րոպեում: Սա սուտ է: Նա դա չի կարող անել ո՛չ 47 րոպեում, ո՛չ 47 ժամում, ո՛չ 47 օրում, ո՛չ էլ նույնիսկ 47 շաբաթում, նման ժամկետներում դա տեխնիկապես անհնար է: Այդ խոստումը իրականություն չի կարող դառնալ անկախ այդ մասին բղավելու ուժգնությունից։

Կտրուկ ուժային գործողությունները այս ոլորտում ունենալու են աղետալի հետևանքներ, օրինակ, ի դեմս բազմահազար քաղաքացիների բանկային ավանդների կորստի: 47 րոպեում հնարավոր չէ ստեղծել շոշափելի արդյունք, բայց հնարավոր է հազարավոր մարդկանց կյանքի խնայությունները փոշիացնել: Պատմությունը նման բազմաթիվ օրինակներ գիտի: 47 րոպեում շատ-շատ մի հատ ոչ այդքան հիմնավորված ելույթ գրես:

Տնտեսագետ ընկերներիս քոմենթների համար առաջարկում եմ սեփական կանխատեսումս, տեսեք՝ ինչ եք ասում: Բանանի մենաշնորհի վերացումը բերելու է՝

- բանանի գնի անկմանը 10%-ով (մոտ 90 դրամ)
- բյուջեի մուտքերի կարճաժամկետ անկում վերհոհիշյալ անկման 22%-ով (մոտ 240,000,000 դրամ)
- սպառումը կմնա նույն մակարդակի վրա
- բանկային համակարգի ճգնաժամի, և առնվազն մեկ բանկի սնանկացմանը՝ իր հազարավոր ավանդատուների ավանդների կորուստով
- ավանդների երաշխավորման հիմնադրամի ճգնաժամին, որը իր հերթին կվտանգի այլ բանկերում ներդրված ավանդների ապահովությունը
- ֆինանսական համակարգի դոմինոանման տապալում
- և լիքը այլ դաժան բաներ

Հ.Գ. Ինչու՞ է մարդկանց թվում, որ իրենք շատ խելացի են, իսկ ասենք Սերժ Սարգսյանը՝ ոչ: Որտեղի՞ց ա գալիս էդ անհաղթահարելի գայթակղությունը քեզ թույլ տալ մտածել, որ Սերժը լոխ ա, ու որ իր կառուցած համակարգը կարելի է րոպեների ընթացքում քանդել: Մաթևոսյանի չոբանները շատ ավելի խոհեմ և քաղաքականապես կիրթ էին, քան մեր քաղաքակիրթ պայքարիստները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել