Հետաքրքիր միտք է հայտնել «Հայաստանի հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին հնչող մեղադրանքներին, որոնք արվում են հիմնականում «տիտղոսակիր ընդդիմության» երբեմնի ռահվիրա ՀԱԿ-ից.
«Այդ ուժերը պարզապես խանդում են Րաֆֆի Հովհաննիսյանին՝ այդպիսի հաջողության հասնելու համար, այդ ուժերը չեն պատկերացնում, թե ինչպե՞ս կարող են ինչ-որ մեկին միանալ, նրանք միշտ սովոր են, որ իրենց միանան: Եթե այդ հարցը կա, թե ի՞նչ ծրագիր ունի նա, այդ նույնը բանը կարելի էր հարցնել տարբեր ժամանակ ընդդիմության թեկնածուին նախագահական ընտրություններից հետո: «Ի՞նչ պետք է անի Րաֆֆի Հովհաննիսյանը» հարցի պատասխանը ես չունեմ, բայց նրա ղեկավարած շարժումը փոքր-ինչ տարբերվում է նախորդ շարժումներից նրանով, որ նախկինում կար անհանդուրժողականության սուր մթնոլորտ, ատելության հասնող մթնոլորտ, որը երբեմն «արդարացում» էր իշխանությունների կողմից իրենց բռնի գործողությունների համար: Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է ավելի հանդուրժողական շարժում ծավալել: Չգիտեմ՝ արդյո՞ք այսպիսի շարժումը հաջողության կհասնի: Եթե սա քաղաքական շարժում է գանդիզմի էլեմենտներով, ապա պետք է ֆիքսենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Գանդին չէ, հայերն էլ ավելի անհամբեր են, անընդհատ գործողություններ են պահանջում: Նախորդ փորձերը, սակայն, ցույց են տվել, որ գործողություններն ավարտվում են կամ բռնություններով, կամ, ցավալիորեն, նույնիսկ զոհերով: Մի կողմից՝ հասարակությունը գործողություններ է պահանջում, մյուս կողմից էլ այդ գործողությունները փակուղի են տանում»,- ասել է Իշխանյանը, ինչի հետ պարզապես չեմ կարող չհամաձայնվել։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/armen.arakelakan/posts/276453175821787?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել