Կենսաբանական այս շղթայում բարձր տեսակը ցածրի թշնամին է, սա ակնհայտ է։ Այսինքն՝ ստացվում է, որ կենսոլորտի գոյության հիմքը թշնամանքն է։ Վերացրեք իրար ուտելը, և կենսոլորտը կդադարի գոյություն ունենալուց։ Առանց կերի ոչ մի կենսաբանական միավոր չի կարող գոյություն ունենալ։ Բակտերիաների դեպքը մի կողմ եմ թողնում, որովհետև խելքս դրանցից բան չի կտրում, չգիտեմ՝ ինչ են ուտում։
Այս երկար-բարակ նախաբանը մինչև ձևակերպեցի, նախաճաշս վարի գնաց։ Ձու էի դրել խաշվելու, թերխաշ եմ սիրում, գերխաշվեցին ու ռեզինի գնդակներ դարձան, թե ինչպես պիտի ուտեմ, դեռ կհասցնեմ մտածել։ Հիմա ասեմ այս ստատուսիս հիմնական միտքը.
Ռուսաստանը այս մի քանի ամսում լուրջ հույսեր է կապում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որ նա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները թշնամականից կվերածի բարիդրացիական եղբայրականի։ Երևի մեր հարգելի ռուսները անտեղյակ են վերևում գրածս նախաբանի հիմնական մտքից, որ բոլոր կենսաբանական գոյացությունները, այդ թվում նաև՝ աշխարհի երկրները, գոյատևում են թշնամանքի սկզբունքի հիմքի վրա։ ԱՄՆ-ը չի կարող գոյություն ունենալ, եթե չկա նրա թշնամի երկիրը։ Թշնամու առկայությունը ստիպում է տվյալ սուբյեկտին միշտ գտնվել լավ կարգավիճակում բոլոր առումներով։ Լավ կարգավիճակ ունենալու այլ մեխանիզմ, քան այս շարադրածս է, կենդանի բնության մեջ գոյություն չունի։
Թշնամին կարող է նաև փոփոխական լինել, այսօր՝ սա, մյուս օրը՝ նա, բայց պարտադիր պիտի լինի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hamlet.abrahamyan/posts/10210091759148725?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1485005540700799
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել