ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին իր ունեցվածքի մասին ներկայացրած հայտարարագրում նշել է, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ (2016 թ. հոկտեմբերի 10) իր դրամական միջոցները կազմում են 24 մլն ՀՀ դրամ և 52 հազար ԱՄՆ դոլար:
Սուրեն Կարայանի հետ փոխկապակցված անձի՝ կնոջ և դստեր ունեցվածքի մասին տվյալները պաշտպանված են:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը շարժական գույք բաժնում հայտարարագրել է VAZ 2106 մակնիշի ավտոմեքենա:
Անշարժ գույք բաժնում Սուրեն Կարայանը հայտարարագրել է մեկ բնակարան և մեկ հողամաս:
Ըստ հայտարարագրի՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրը (2016 թ. հոկտեմբերի 10) ստացված եկամուտները կազմում են շուրջ 6 միլիոն դրամ, որը գոյացել է աշխատանքի դիմաց վարձատրությունից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



