Համաշխարհային շուկայում էներգակիրների գնանկումը շարունակում է էականորեն ազդել Ադրբեջանի եկամուտների հավաքագրման վրա: 2016-ին Ադրբեջանի հում նավթի վաճառքից ստացված եկամուտները ավելի քան 26 տոկոսով պակաս են եղել: 2016-ին Ադրբեջանը արտահանել է 6 մլրդ 504 մլն 517,27 հազար ԱՄՆ դոլարի հում նավթ, ինչը մաքսային պետական կոմիտեի ամփոփիչ տվյալների համաձայն` 2015-ի համեմատ 26,6 տոկոսով պակաս է եղել: Ադրբեջանը 2015-ին արտահանել է 8 մլրդ 866 մլն 158 հազար ԱՄՆ դոլարի հում նավթ:
2017-ին նավթի արդյունահանման նախատեսված ծավալների համաձայն` այս տարի նավթի արդյունահանման ծավալները 2016-ի համեմատ կնվազեն 944,1 հազար տոննայով: Նավթի արդյունահանման կրճատման արդյունքում ադրբեջանական տնտեսությունը հայտնվել է ճգնաժամային վիճակում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/seda.adamyan.5/posts/1822935604611532?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել