«Հրապարակ»-ը գրում է, որ Սերժ Սարգսյանը սպասում է քաղաքապետի ընտրությունների ավարտին, որպեսզի արդեն հանդարտված քաղաքական դաշտ ունենալով սկսեն կադրային ջարդ ու համակարգային արմատական բարեփոխումներ։
Հիմնական ինտրիգը կայանում է վարչապետի պաշտոնի հարցի մեջ, որովհետև մի կողմից ակտիվորեն շահարկվում է Տիգրան Սարգսյանի հրաժարականի հարցը, իսկ մյուս կողմից էլ գնալով ակտիվանում են այն խոսակցությունները, որ ոչ մի հրաժարական էլ չի լինի, Տիգրան Սարգսյանին կվերանշանակեն վարչապետ ինաուգուրացիայից անմիջապես հետո։
«Հրապարակ»-ը, հղում անելով Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից իր ինչ-որ զրուցակցի ասածների վրա, գրում է, որ իսկական թեժությունը սկսվելու է սեպտեմբերին։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/armen.arakelakan/posts/276428519157586?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել