Картинки по запросу ԿոռուպցիաԿոռուպցիան ողջ աշխարհում տնտեսական և սոցիալական զարգացման ամենամեծ խոչընդոտն է: Այն զսպում է տնտեսական աճը, հակազդում իրավունքի գերակայությանը:

Հայաստանում բարձր է կոռուպցիայի ընկալման համաթիվը, ինչն էլ իր հերթին բացասաբար է անդրադառնում երկրում ներդրումային միջավայրի, տնտեսական վիճակի վրա: Քաղաքացիների շրջանում արդյունքում նվազում է վստահությունը պետության կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետության նկատմամբ:

Ըստ Օքսֆորդի ընդարձակ բառարանի` կոռուպցիա նշանակում է «պետական պարտականությունների կատարման ժամանակ կաշառքի և հովանավորչության միջոցով ամբողջականության ազնվության խեղաթյուրում և քայքայում»:

Գործադիրի կողմից տարվող կոռուպցիայի դեմ պայքարում կան աշխատանքներ և փոփոխություններ, որոնք ընդհանուր են: Օրինակ՝ ապօրինի հարստացման քրեականացումը, որն արդեն ընդունվել է ԱԺ կողմից, կամ կանխիկ գործառնությունների սահմանափակումը:

Այդ ուղղությամբ կան որոշումներ, որոնք ավելի աշխատանքային են, ինչպիսիք են Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմավորման սկզբունքների փոփոխությունը: Կան այնպիսի որոշումներ, որոնք ուղղված են, ասենք, թափանցիկության բարձրացմանը. խոսքը վերաբերում է հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելուն կամ թերի, սխալներով, աղավաղումներով ներկայացնելուն: Միաժամանակ կան նաև որոշումներ, որոնք հարցը լուծել են հետևյալ կերպ. երբ քաղաքացին շփվում է պետական մարմինների հետ, տարանջատվում է դիմում ընդունելը քաղաքացուց և որոշում կայացնելը՝ դրանով նվազեցնելով կոռուպցիան, որովհետև դիմում ընդունողը չի կարող որոշում կայացնել:

Առաջիկայում նախատեսվում է սոցապ նախարարության մողմից մշակել որոշումների մի փաթեթ, որտեղ որոշումներն ընդունվելու են մեկ միասնական կենտրոնում, որն անգամ ֆիզիկապես կապ չի ունենալու դիմում ընդունողների հետ: Նմանատիպ աշխատանքներ կատարվում են նաև այլ ոլորտներում: Մասնավորապես հանրակրթական հաստատությունների տնօրենների նշանակման հետ կապված մշակվել են առաջարկություններ, որոնք բացառելու են հովանավորչությունը և այդ գործընթացում ազգակցական կապերի հետ կապված բացասական երևույթները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել