Ս.թ. մարտի 27-ին Youtube-ում տեսանյութ էր տարածվել օգտատեր Աշոտյան Արմենի կողմից (http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=iz5CZCO29Lw), որտեղ մի խումբ երիտասարդներ օրը ցերեկով Երևան քաղաքի բանուկ մասում՝ «Ազգային միաբանություն» կուսակցության գրասենյակի դիմաց, հարվածում էին հայտնի քաղաքական գործչին՝ դհոլ մականունով, նրա ծառայողական (ՀՀԿ-ին ու նրա ղեկավարին ծառայելու) պարտքը կատարելիս: ՀՀ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության ժողգործիքների բաժնի կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի՝ «Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը», 3-րդ կետի հատկանիշներով՝ «Մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից»: Կատարվում է նախաքննություն: Տեղեկացնենք, որ նման արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով կամ արժանանում հասարակական օրհնանքի՝ նույն ժամկետով:
Հ.Գ. Սա դեռ ոչինչ, բայց որ հանցավոր խմբին, համաձայն օրենքի, տանելու են դեպքի վայր, որ նրանք տեղում հիշյալ քաղաքական այրի վրա ցույց տան, թե ինչպես է կատրվել հանցագործությունը, այ այդ պահը ֆիքսելու համար շատ շատերը հաճույքով կգան դեպքի վայր, որպեսզի ականատես լինեն այդ հանդիսավոր միջոցառմանը: Կարծում ենք Ոստիկանությունը կարող է անգամ տոմս վաճառել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել