Քիչ առաջ տեղի է ունեցել Հայաստանի ժողովրդական կուսակցության հերթական համագումարը. կուսակցության նախագահ է վերընտրվել Ստեփան Դեմիրճյանը:
«Համագումարի կողմից առաջարկություն է եղել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել դաշինքով», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը:
Նա նաև նշեց, թե դեռ հստակ չէ՝ որ ուժի հետ են մասնակցելու ընտրապայքարին:
«Բայց ցանկությունն այնպիսինն է, որ հնարավորինս ընդլայնված դաշինքով մասնակցենք ընտրություններին», - ասաց Գրիգոր Հարությունյանը:
Ավելի վաղ Գրիգոր Հարությունյանն Aysor.am-ին ասել էր, որ Հայ ազգային կոնգրեսի հետ շարունակում են դաշնակցային հարաբերությունները:
«Եվ այսօր Հայ ազգային կոնգրեսը կամ մենք չենք հայտարարել, որ դաշինքային հարաբերությունները կասեցվել են: Այսինքն, մենք այսօր գործընկերներ ենք, բայց կոնկրետ ընտրությունների հետ կապված քննարկումներ չեն եղել», - նշել էր ՀԺԿ փոխնախագահը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



