Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երը տեխնիկապես քիչ հագեցած են: Դա իջեցնում է էլեկտրական էներգիայի արտադրությունն ու ջրային ռեսուրսների օգտագործումը: Այս խնդիրը լուծելու համար կառավարության հավանությանն արժանացած հայեցակարգով նախատեսվում է սահմանել տեխնիկական այնպիսի չափանիշներ, որոնք պայմաններ կստեղծեն այդ իրավիճակը շտկելու համար։
Նշենք, որ ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովին առաջարկվել է տեխնիկական պահանջներ սահմանել նոր կառուցվող, վերակառուցվող եւ վերազինվող փոքր ՀԷԿ-երում տեղադրվող սարքավորումների նկատմամբ, որոնք կհամապատասխանեն միջազգային ստանդարտներին:
Եթե տեխնիկական կանոնակարգն ընդունվի, ապա կարող ենք ասել, որ առաջիկայում կհասնենք փոքր ՀԷԿ-երի շահագործման բարելավմանը, իսկ երկարաժամկետ հեռանկարում` փոքր հիդրոէներգետիկայի կայուն զարգացմանը: Կարծում եմ՝ այս ամենը կհանգեցնի նրան, որ զգալիորեն կբարձրանա Հայաստանի էներգետիկ համակարգի կայունությունն ու անվտանգությունը, իսկ սպառողներին կմատակարարվի ավելի որակյալ էլեկտրական էներգիա, որը շրջակա միջավայրի վրա կունենա նվազագույն բացասական ազդեցություն: