Ադրբեջանի արտահանման ոլորտում գրանցած ցուցանիշները ներմուծման համեմատ զգալիորեն նվազել են: 2016-ին Ադրբեջանի արտաքին առևտրային գործառնությունների ընդհանուր ծավալը կազմել է 17 մլրդ 675 մլն 727,26 հազար դոլար, ինչը մաքսային պետական կոմիտեի ամփոփած տվյալների համաձայն` 2015-ի համեմատ 19,46 տոկոսով պակաս է եղել:
Ադրբեջանական նավթի գնանկումը, նավթի արդյունահանման ծավալների նվազումը հուժկու հարված են հասցրել հիմնականում էներգակիրների արտահանումից ստացված եկամուտներից սնվող Ադրբեջանի տնտեսությանը:
Նավթային ոլորտում գրանցված անկումներով պայմանավորված՝ շարունակաբար արժեզրկվում է այդ երկրի ազգային արժույթը՝ մանաթը, ինչը հարվածում է երկրի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին: Սպասվում է, որ մանաթի արժեզրկումը շարունակվելու է նաև այս տարի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tntesakan.ankyun/posts/1613082165667141?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել