Հունվարի 18-ին Ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը ներկայացրել է պետական գնումների ոլորտում իրականացվող բարեփոխումները: Նրա խոսքով՝ էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգը թույլ է տալիս պետական գնումներին մասնակցող անձանց տեխնիկական, որակական և ֆինանսական տվյալները հասանելի դարձնել բոլորին: Թամազյանն այսօր տեղեկացրել է, որ էլեկտրոնային գնումների համակարգը կատարելագործվում է:
Հիշեցնենք, որ այս տարի նախագահի կողմից վավերացվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքը: Նպատակը մեկն է՝ ապահովել հնարավորինս թափանցիկ, արդյունավետ գնումներ, որպեսզի պատկան մարմինները ապրանքներ ձեռք բերեն ցածր գներով:
Համակարգը դրական է նրանով, որ այսուհետ հասարակությունը կարող է հետամուտ լինել այս գործընթացի վերահսկողությանը, իսկ պետությունն էլ իր հերթին հասարակության մասնակցության արդյունքում ավելի աչալուրջ կլինի ներկայացված բոլոր դիտողություններին և առաջարկներին: Ի դեպ, կարեւորելով գնման գործընթացի թափանցիկությունը՝ Ֆիննախը հրապարակայնացնում է գնումների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, այդ թվում՝ գնումների պայմանագրերը: gnumner.am կայքում կարելի է գտնել գնումներին առնչվող ամբողջ տեղեկատվությունը, այդ թվում՝ պայմանագրի մասին հայտարարությունը: