Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունը հայտարարություն է տարածելք որ հրաժարում է մարտի 26-28-ին Երևանում անցկացվող «Արևելյան գործընկերության» 4-րդ պլատֆորմի երիտասարդական համաժողովին մասնակցելուց:
«Մեր այս որոշումը կապված է այն բանի հետ, որ հայկական կողմը միշտ հրաժարվում է մասնակցել մեր միջոցառումներին, պատճառաբանելով իբր անվտանգության երաշխիքների բացակայությունը»,- 1news.az-ին ասել է նախարարության մամլո ծառայության ղեկավար Սամայա Մամեդովան:
Մասնավորապես Ադրբեջանը հայկական կողմին հրավիրել է մասնակցելու Եվրախորհրդի անդամ երկրների սպորտի նախարարների, ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նիստերին: «Ընդ որում՝ ադրբեջանական կողմը միշտ ապահովել է իր կողմից անցկացվող միջոցառումների բոլոր մասնակիցների անվտանգությունը»,- ընդգծել է Մամեդովան:
Որպես օրինակ նա բերել է Բաքվում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցեցին նաև հայ մարզիկներ, «որոնց անվտանգությունն ապահովվեց ամենաբարձր մակարդակով»: Մամեդովան հիշեցրել է, որ Հայաստանը, նույն պատճառաբանությամբ, հրաժարվել է նաև Բաքվում անցկացվելիք «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթին մասնակցելուց: «Հաշվի առնելով այս ամենը, մենք նույնպես հրաժարվեցինք մասնակցել Երևանում անցկացվող միջոցառմանը»,- ասել է նա:
Առաջին հայացքից իսկ ակներև է Ադրբեջանական կողմի Հայաստանյան միջոցառումը բոյկոտելու նշանակությունն ու բուն էությունը: Հայկական կողմը միշտ անվտանգության երաշխիքներ տրամադրել է, դրան զուգահեռ Հայաստանում չկա ատելության այն աստիճանը, որը կա Ադրբեջանում: Սա պարզապես մի քայլ էր, որ փորձում է արդարացնել ադրբեջանական հայատյացությունը, հայերին ևս նացիոնալիստ ներկայացնելով: Սա ինձ հիշեցրեց 1980-ականների վերջերին դավադրաբար Հայաստանից ազերի բնակչության գաղթի կազմակերպումը, այն ժամանակ էլ էին ազերիները ցանկանում նույնության պատրանք ստեղծել Ադրբեջանում հայերի սպանդի ու Հայաստանից ադրբեջանցիների գաղթի միջև:
Նյութի աղբյուր՝ http://news.igreg.ru/2012/03/blog-post_27.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել