«Արթուր Բաղդասարյանի հիմնած «Հայկական վերածնունդ» կուսակցությունը՝ նախկին ՕԵԿ-ը, փոխել է իր աշխատաոճը. կուսակցությունը սկսել է ոչ թե մուրաբաներ բաժանել, այլ ալկոհոլային խմիչք, բնական հյութեր։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ որ ՀՎԿ-ն իր մարզային կուսակից ընկերներին որպես ամանորյա նվեր բաժանել Է ալկոհոլային խմիչք՝ ռոմ և բնական հյութեր։ Բնականաբար, դրանք բոլորն էլ եղել են Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերության արտադրանքը։ Իսկ ահա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշ մարզերում իր կուսակից ընկերներին որպես ամանորյա նվեր բաժանել է մեկ պարկ ալյուր և ձեթ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել