Օրը սկենք բարի լուրով՝ մոտակա 5 օրերին Երևանում մառախուղը կպահպանվի, ջերմային ֆոնը կլինի միջինում -9։
Քաղաքական դաշտում ավելի թեժ է լինելու։ Դաշնակցությունը Ծառուկյանի վերադարձի ֆոնին ընտրություններում ձայներ կկորցնի, որը դուր չի գա 126-ամյա կուսակցությանն, ու նրանք ավելի ամուր իշխանություն կդառնան, որպեսզի պետական լծակներով հավաքեն անցողիկ տոկոսը։
ԵԼՔ-ը կշարունակի իր որդեգրած քաղաքականությունն ու կխոսի ինքն իր մասին ու կաշխատի քիչ անդրադառնալ ուրիշի գործողություններին։
Համախմբումն ու իրենց եռյակ միությունը կշարունակեն տարբեր միջոցներով վատաբանել իշխանությանն ու իրենց կոնկուրենտ ուժերին և կշարունակեն զբաղվել չքաղաքականությամբ՝ այդպես էլ չհասկանալով, որ սեփական ծրագիր է պետք ներկայացնել, ոչ թե անիմաստ ստատուսներ գրել։
ՀՀԿ-ում էլ հանգիստ չի լինի։ Ռեյտինգային համամասնական ցուցակը կոնֆլիկտներ կառաջացնի իրենց ներսում։ Շատերը կնեղանան կուսակցությունից, իսկ շատերին այլևս չենք տեսնի ԱԺ-ում։
Գարուն է գալու, թեժ է լինելու․․․