«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ ու ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը պատասխանել է հանրապետական ինտելեկտուալ Սուքիաս Ավետիսյանի մտքի փայլատակմանը։ Էս Ավետիսյանը կշտամբել էր Րաֆֆուն, որ փոխանակ հանրահավաք անի, նա պետք ա Գյումրու համար մի օգուտ տար, գոնե մի քիչ ասֆալտ բերեր, փռեր... Հազիվ էլ սենց խելոք մեկը լիներ էլի ՀՀԿ-ական պատգամավոր... Ինչևիցե, Ռուբեն Հակոբյանը պատասխանել է Ավետիսյանին՝ Գյումրվա հանրահավաքի հարթակից.
«Չեմ երկարացնի, բայց պետք է ասեմ. երեկ հեռուստակայաններից մեկում ձեր պատգամավորներից մեկը ասաց, թե ինչո՞ւ է Րաֆֆին գալիս Գյումրի, երբեւէ ասֆալտ թափե՞լ է գյումրեցու համար: Ասեմ ձեզ հետեւյալը. ցավ է, որ նման մտավորական, ինտելեկտուալ քաղաքից կարող էր պատգամավոր գալ, հասնել Ազգային ժողով, որը չգիտի, որ Ազգային ժողովում օրենք են գրում, ով գիտի մի բան, որ ունենա մանդատ եւ իր ասֆալտ փռելու գործերը հաջողի, կարողանա ինչ-որ բան ներկրել: Ձեզ պատիվ չի բերում, որ էդ տեսակը գալիս, ձեզ ներկայացնում է»։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/dzkanachq/posts/252320111571585
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել