Related imageՕրերս հայկական կողմը հանդիպել է ֆրանսիական Vinci ընկերությունների խմբի Vinci Constructions և Vinci Concessions կազմակերպությունների ներկայացուցիչներ հետ: Vinci–ն շինարարական և կոնցեսիոն ոլորտի համաշխարհային առաջատար է, որը գործում է ավելի քան 110 երկրներում:

Կազմակերպությանը ներկայացրել է ընկերության հիմնական մոտեցումները Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման շուրջ: Նշվել է, որ Հյուսիս-հարավը ռազմավարական նշանակության ծրագիր է, որը լուրջ հետաքրքրություն է ներկայացնում կազմակերպության համար:

Առաջիկայում նախատեսվում է կնքել հուշագիր Հայաստանի կառավարության և Vinci կազմակերպության միջև, ըստ որի` կողմերը կփոխանակվեն անհրաժեշտ տեղեկատվությամբ և կուրվագծվի կազմակերպության հետագա ներգրավվածության հնարավորությունները Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել