ՀՀԿ-ում կովկասյան հին ավանդույթն է իշխում՝ ավագանու ընտրություններում ապագա քաղաքապետացուի շտաբը ղեկավարում է հարազատ զինակիցը. Գագիկ Բեգլարյանի շտաբը ղեկավարում էր Հարություն Փամբուկյանը, իսկ Տարոնինը կղեկավարի Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովի սենյակը ՀՀԿ շենքի չորրորդ հարկում է՝ ոչ այնքան շքեղ սենյակ, ուստի որոշվել է, որ նա շտաբը կղեկավարի առաջին հարկի` վարչապետական հարկաբաժնի բավականին շքեղ, «ընդունարանով-քարտուղարուհիով» սենյակից:
Արդեն հայտնի են նաեւ շտաբի պետի տեղակալների անունները. Հրայր Թովմասյանը կհամակարգի իրավական բլոկը, Ռուբեն Թադեւոսյանը` կազմակերպչական աշխատանքները, Արմեն Աշոտյանը տեղակալ չէ, սակայն ընդգրկված է շտաբի աշխատանքներում՝ որպես քարոզչության պատասխանատու, համայնքների հետ աշխատելու է Արայիկ Քոթանջյանը, մամլո խոսնակն է նորից Շուշան Սարդարյանը: Թիմը բացարձակապես կազմված է ՀՀԿ երիտասարդ «գվարդիայից»:
Նյութի աղբյուրը` այստեղ