Այսօր` Մարտի 8-ին, կոսմետիկ միջոցների վաճառքով զբաղվող աշխարհի ամենամեծ ընկերություններից մեկը՝ «Մերի Քեյ»–ը, տոնում է իր 50-ամյա հոբելյանը։ Արդեն 50-րդ տարին է, ինչ «Մերի Քեյ» ընկերությունը բարելավում է կանանց կյանքը՝ բավարարելով և նույնիսկ գերազանցելով հաճախորդների ակնկալիքները մաշկի խնամքի բարձրորակ միջոցների և դեկորատիվ կոսմետիկայի միջոցով։ Իր 50-ամյա հոբելյանի առթիվ «Մերի Քեյ» ընկերությունը հրավիրում է ամբողջ աշխարհի կանանց և աղջիկներին դիմահարդարման։
«Մերի Քեյ Արմենիա» ընկերությունը նույնպես միանում է աշխարհի 5 մայրցամաքներին դիմահարդարման մրցույթի շրջանակներում։ Այս միջոցառումը մեկնարկեց միևնույն օրը աշխարհի այն բոլոր երկրներում, որտեղ «Մերի Քեյ» ընկերությունն ունի պաշտոնական ներկայացուցչություն։ Ընկերության նպատակն է սահմանել դիմահարդարման համաշխարհային ռեկորդ՝ համաձայն մարտի 8-ին ամբողջ աշխարհում արված դիմահարդարումների թվի։ Մերի Քեյ գեղեցկության խորհրդատուները և պրոֆեսիոնալ դիմահարդարները կօգնեն հաճախորդներին դիմահարդարվել Mary Kay® կոսմետիկ միջոցներով։
Կանանց միջազգային օրը կազմակերպվող այս համաշխարհային միջոցառումը նպատակ ունի տոնել ընկերության ժառանգությունը՝ ապահովել կանանց նոր հնարավորություններով ամբողջ աշխարհում։ Այս միջոցառման օգնությամբ մենք սահմանում ենք ընկերության 50-ամյակի սկիզբը, իսկ բուն հոբելյանը 2013 թ. սեպտեմբերի 13–ին է, երբ «Մերի Քեյը» հիմնեց իր երազանքի ընկերությունը ընդամենը 5000 ԱՄՆ դոլարով։
50 տարի շարունակ «Մերի Քեյ» ընկերությունն առաջարկում է անկրկնելի կոսմետիկ միջոցներ և բիզնեսի հնարավորություն։ Ընկերությունը երբեք չի մոռանում բարեգործության մասին։ Կանանց միջազգային օրվան նվիրված դիմահարդարման միջոցառումը նույնպես վկայում է այդ մասին։ Ընկերության՝ կանանց կյանքը բարելավելու նվիրումն իսկապես փոխել է աշխարհը։
«Մերի Քեյ Արմենիա» ընկերությունը մարտի 8-ին հրավիրում է բոլոր կանանց և աղջիկներին դիմահարդարման, որը տեղի կունենա «Դալմա Գարդեն Մոլ»–ի 1-ին հարկում։ Դիմահարդարումը կմեկնարկի առավոտյան 10-ին և կշարունակվի մինչև երեկոյան 10-ը։ Մարտի 8-ին մեկնարկում է նաև Mary Kay® համաշխարհային դիմահարդարման մրցույթը, որը կավարտվի մայիսի 10–ին։ Մրցույթի հաղթողը կպարգևատրվի 2 000 000 դրամով, որից մեկ միլիոնը նա կտրամադրի բարեգործության։ Մրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցները նույնպես կարժանանան մրցանակի։
«Մերի Քեյ» ընկերության մասին
Անկրկնելի կոսմետիկ միջոցներ, բարեգործություն, հիանալի բիզնես հնարավորություն։ 50 տարի շարունակ «Մերի Քեյ» ընկերությունն առաջարկում է այս ամենը։ Այսօր տարբեր նախասիրությունների տեր ավելի քան 2 մլն կին վայելում են «Մերի Քեյ» գեղեցկության անկախ խորհրդատու լինելու առավելությունը։ «Մերի Քեյ» ընկերության դեմքի խնամքի և դեկորատիվ կոսմետիկայի բարձրորակ ապրանքատեսակները վաճառվում են ավելի քան 35 երկրներում ամբողջ աշխարհում, և ընկերության տարեկան եկամուտը կազմում է 3 միլիարդ դոլար ամբողջ աշխարհում։ «Մերի Քեյ» ընկերության մասին ավելին իմանալու համար այցելեք‵ http://www.marykay.am/։


