Facebook սոցցանցը ներկայացրել է իր գլխավոր էջի նոր դիզայնը:
Ձևավորման փոփոխությունները վերաբերում են գլխավորապես օգտատերերի նորությունների էջին: Գլխավոր էջի դիզայնի փոփոխությանը զուգահեռ` նորարարությունները տարածվել են նաև նորությունների տեղաբաշխման կարգին: Դիզայներները նշում են, որ թարմացված տարբերակն ավելի հարմարավետ կդարձնի ժապավենն ընթերցանության համար:

Մասնավորապես` ներկայումս օգտատերերը կկարողանան ընտրել, թե կոնկրետ որ նորությունները կցանկանային ստանալ` ընկերների բոլոր նորություննե՞րը (այս հնարավորությունն առաջին անգամ է ընձեռնվում. նախկինում սոցցանցն ինքնուրույն էր որոշում` ընկերների որ հաղորդագրություններն ընդգրկել ժապավենում), միայն լուսանկարներո՞վ հաղորդագրությունները, միայն բաժանորդագվա՞ծ էջերի հաղորդագրությունները:
Նոր ձևավորումը նախատեսված է ինչպես բրաուզերների, այնպես էլ բջջային սարքավորումների համար: Անհատական համակարգիչները նոր ինտերֆեյսին (միջերես) մատչում ստանալու համար պետք է գրանցվեն սպասումների ցուցակում: Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոններում նոր դիզայնը կհայտնվի առաջիկայում, սակայն հստակ ժամկետներ չեն նշվում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել