«Ժողովուրդ»-ի տվյալներով՝ ՀՀԿ-ում գնալով ավելի ու ավելի հաստատուն դիրքորոշում է ձևավորվում՝ ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու անիմաստության վերաբերյալ։ Թերթը գրում է, որ հանրապետականների մեծ մասը համարում է, որ ԲՀԿ-ն արժանի չէ իրենց հետ կիսելու իշխանության պտուղները, որովհետև նախագահական ընտրություններում ԲՀԿ-ականների մեծ մասը ոչ միայն չսատարեց Սերժ Սարգսյանին, այլ մի բան էլ օգնեց Րաֆֆուն։
Ճիշտ է, Գալուստ Սահակյանը հերքեց նման քննարկումներ լինելու մասին ասեկոսեները և հայտարարեց, որ կոալիցիա կազմելն ինքնանպատակ չի կարող լինել, բայց և այնպես ՀՀԿ-ն կողմ է կոալիցիայի գաղափարին՝ անկախ նրանից, թե ԲՀԿ-ն կլինի, թե որևէ այլ կուսակցություն։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/armen.arakelakan/posts/276037705863334
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել