1969թ. հունվարի 16-ին 20-ամյա չեխ ուսանող Յան Պալախը Պրահայի Վացլավյան հրապարակում ինքնահրկիզվեց՝ ի նշան բողոքի ընդդեմ ԽՍՀՄ կողմից սեփական երկրի օկուպացիայի: Հունվարի 25-ին նրա հուղարկավորությունը վերածվեց հակակոմունիստական բողոքի երթի, որին մասնակցում էր 100 000-ից ավել մարդ: Յան Պալախը մեկն էր այն ուսանողներից, ովքեր կռվում էին խորհրդային տանկերի դեմ 1968թ. օգոստոսին «Պրահյան Գարնան» ժամանակաշրջանում, որի ժամանակ հարյուրավոր մարդիկ սպանվեցին: Ուսանող Յան Պալախը դարձավ 1970-80-ականների դիսիդենտական պայքարի խորհրդանիշը և ձեռք բերեց բազմաթիվ հետևորդներ: Հարկ է նշել, որ կոմունիստական իշխանությունն ամեն կերպ փորձում էր հասարակությունից թաքցնել Պալախի արարքի իրական դրդապատճառները: 1989թ. հունվար ամսին ուսանողի ինքնահրկիզման 20-րդ տարելիցի շրջանակներում չեխ ուսանողները սկսեցին «Պալախյան շաբաթներ» խորագիրը կրող բողոքի ակցիաների շարքը, որը արդեն նոյեմբեր ամսին «Թավշյա հեղափոխության» վերաճեց: Ներկայումս Վացլավյան հրապարակում առկա է Յան Պալախի հուշարձանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: