Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ իրենք տեղյակ են, թե որ երկրի հետախուզական ծառայությունն է կանգնած հունվարի 1-ին Ստամբուլի Reina ակումբում տեղի ունեցած ահաբեկչության հետևում։ Այդ մասին հաղորդում է բրիտանական The Independent-ը։ Քուրթուլմուշը չի բացել «չակերտները», թե որ երկրի հետախուզական ծառայությանն է մեղադրում Անկարան այդ ամենի մեջ և միևնույն ժանանակ նշել, որ իրենք նաև գիտեն, թե ով է ահաբեկիչը, որին մինչև հիմա չեն կարողացելձերբակալել։Հիշեցնեմ, որ հունվարի 1-ին Ստամբուլի Reina ակումբում «Սանտա Կլաուսի» շորերով ահաբեկչի կրակոցներից մահացել էր 39 մարդ, որոնցից շատերը օտարերկրացիներ էին։
Սեփական անճարությունը թաքցնելու համար Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանը փորձում է ոչ թե քուրդ ահաբեկիչներին, ինչպես գրեթե միշտ է անում, այլ ինչ-որ անհայտ երկրի մեղադրել Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության համար։ Չեմ զարմանա, եթե Էրդողանը որպես թիրախ ընտրի հարևան Սիրիային և նրա գաղտնի ծառայություններին, որոնք, ըստ Էրդողանի, ոչ միայն «ահաբեկում են խաղաղ սիրիացիներին», այլև հարևան Թուրքիային, որը պաշտպանում է «չափավոր հեղափոխականներին»։ Այսպիսով՝ Էրդողանը փորձում է Ասադին մեղադրել ահաբեկչության մեջ։ Էրդողանը նաև կարող է Ստամբուլի ահաբեկչության մեջ մեղադրել Օբամայի հեռացող վարչակարգին։ Վերջին շրջանում թուրքական իշխանությունններին բավական մոտ կանգնած վերլուծաբանները և քաղաքագետները բազմիցս են մեղադրել ԱՄՆ-ին Թուրքիայի տարածքում ահաբեկչություններ կազմակերպելու մեջ, ինչպես նաև Սիրիայի և Իրաքի քուրդ «ահաբեկիչներին» սատարելու համար։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1238860762864537
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



