Կրեմլում չեն դիտարկում Թրամփի առաջարկը. ՊեսկովYerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի դիտարկում հակառուսական պատժամիջոցների չեղարկման դիմաց միջուկային զինանոցի կրճատման` Թրամփի առաջարկը. հայտնում է РИА Новости-ն:

«Ներկայումս որևէ բանակցություններ այդ հարցով չեն ընթանում… Այդ թեման կարող է քննարկվել միայն Թրամփի երդման արարողությունից հետո»,- նշել է նա:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը բրիտանական Times-ին տված հարցազրույցում  հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պատրաստ է առաջարկել պատժամիջոցների չեղարկում միջուկային զինանոցի կրճատման դիմաց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել