~Բնությունը կնոջն ասել է` եղիր հմայիչ, եթե կարող ես, իմաստուն, եթե ուզում ես, բայց շրջահայաց դու պետք է լինես բոլոր դեպքերում:
~Եթե աշխարհում չլինեին կանայք, աշխարհի բոլոր փողերն անիմաստ կլինեին:
~Կարելի է ապացուցել կնոջը, որ նա ճիշտ չէ, բայց անհնար է նրան համոզել:
~Տղամարդը ներում և մոռանում, կինը ներում է, բայց չի մոռանում:
~Կանայք միշտ ոգեշնչում են տղամարդկանց մեծ գործերի, սակայն միշտ խանգարում են դրանք ի կատար ածել:
~Ամեն կին պետք է ունենա չորս ընտանի կենդանի. ջրաքիս` զգեստապահարանում, յագուար` ավտոտնակում, վագր` մահճակալում և ավանակ, որ այդ ամենի համար վճարի:
~Կանայք ստեղծված են, որ նրանց սիրես, ոչ թե հասկանաս:
~Կանանց ինտուիցիան պարզապես զարմանալի է` նրանք նկատում են ամեն ինչ՝ բացի ակնհայտ բաներից:
~Կանայք երկու գերխնդիր ունեն` բան չունեն հագնելու, և զգեստապահարանը փոքր է:
~Կին լինելը դժվար է հենց միայն նրա համար, որ հիմնականում տղամարդկանց հետ գործ ունի:
~Երբ կինը խորհուրդ է հարցնում, նրան ոչ թե խորհուրդ է անհրաժեշտ, այլ զրուցակից:
~Կնոջ ինտուիցիան շատ ավելի ճշգրիտ է, քան տղամարդու համոզվածությունը:
~Ավելի լավ է կնոջը զայրացնել, քան թողնել, որ ձանձրանա:
~Կանանց ղեկավարելու երկու ձև կա, բայց ոչ ոք դրանք չգիտի:
~Կինը` ղեկին նույնն է, ինչ աստղը` երկնքում. դու նրան տեսնում ես, իսկ նա քեզ` ոչ:
~Կանանցից երբեք չգիտես` ինչ կարելի է սպասել…աղջի՞կ, թե՞ տղա
~Երբեք մի ամուսնացիր այնպիսի կնոջ հետ, որի հետ հնարավոր է ապրել: Ամուսնացիր այնպիսի կնոջ հետ, առանց որի հնարավոր չէ ապրել:
~Միայն կինը կարող է ժամանակավորապես կանգնեցնել ժամանակը:
~Ամեն ինչ մարդու ձեռքերում է, իսկ մարդը` կնոջ:
~Իսկական կինն ունենում է երեք տարիք` երիտասարդություն, երկրորդ երիտասարդություն և հավերժ երիտասարդություն: