Похожее изображениеՀետհայացք
Ո՞վ էր ընդդիմությունը.
Իրար չհանդուրժող մարդկանց հավաքածու, որոնց թվում էր, թե բոլորը պետք է շարժվեն ամբոխի սրտով: Եթե Նիկոլ Փաշինյանը իրենց հետ բանակցում էր Սասնա ծռերի հարցում, Նիկոլը լավն էր ու կարգին տղա: Նույն Նիկոլը, երբ կողմ քվեարկեց 1000 դրամի ծրագրին, մի վայրկյանում հավասարեցրին հողին ու վանկարկեցին, թե Սերժի մարդն է: Հետո... Իրենք իրենց մեջ պառակտվեցին ու իրար կերան: Սա չէր իմ ուզած ընդդիմությունը, որտեղ մի քանի տղա կդառնային քաղբանտարկյալ, իսկ մնացածը նրանց կհիշեին միայն ֆեյսբուքյան ստատուսից ստաուս: Մոտավոր ձեռագիրը հիշեցնում է էլեկտրիկ Երևանը, մի քանի օր միասին ու հաջորդ քայլին բոլորին թվաց, թե իրենք են լիդեր ու քանդվեցին: Ու մենք այս քանդված ընդդիմությամբ, որտեղ ոչ մեկ մյուսին չի վստահում, ուզում ենք նոր պայքար ձեռնարկել ապրիլի 2-ի ընտրությունների հետ կապված:
Հետաքրքիր է՝ ում շուրջ ենք հավաքվելու, որ հաջորդ վայրկյանին նրան էլ հանենք դավաճան... Լևոնի՞...Նիկոլի՞... Հայրիկյանի՞... Ու՞մ։
Ոնց նայում եմ, մենք որքան անառողջ կառավարություն ունենք, նույնքան անառողջ էլ ընդդիմություն։ Ոնց որ մեկը մյուսին սազական լինի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել