Սիրելի կանայք և աղջիկներ, այսօր ընդունված է, որ ձեր բոլորի՝ գեղեցիկ սեռի տոնն է, ուստի շնորհավորելով բոլորիդ ձեր տոնի կապակցությամբ՝ ցանկանում եմ, որ դուք բոլորդ միշտ ժպտաք, քանի որ կնոջ հմայքը սկսվում է ժպիտից, ցանկանում եմ, որ բոլորի աչքերի մեջ լինի երջանկություն, ցանկանում եմ, որ դուք միշտ անպակաս լինեք տղամարդու ջերմությունից, նրանց հոգատարությունից և միշտ լինեք գնահատված:

Ես երբեք չեմ կարևորել Մարտի 8-ը, քանի որ այն տոն է, արարողակարգային բնույթով հագեցած, իսկ կանանց տոնը ամեն օր է, ամեն վարկյան, ամեն պահ: Սիրելի կանայք և աղջիկներ, երբեք մի ուրախացեք միայն այս օրերի շնորհավորանքներով, այլ դուք միշտ եղեք ուրախ, երբ ձեզ ամեն օր տղամարդիկ ժպտում են, հարգում, զիջում ու շռայլում արժանի խոսքեր:

Ցանկանում եմ, որ բոլորդ ունենաք կանացի երջանկություն, լինեք հաջողակ, կայանաք յուրաքանչյուրդ ձեր բնագավառում, հմայեք յուրաքանչյուրդ նրան, ում ցանկալի եք համարում ձեզ, ազատվեք անիմաստ ու ապուշ նախապաշարումներից, վեհ լինեք: Բոլոր մայրերին, բոլոր նրանց, ովքեր պետք է նոր մայրանան, ցանկանում եմ բեղուն արգանդ ու արժանի զավակների ծնունդ:

Ցանկանում եմ, որ ոչ ոք ոչ մի տեսակ բռնության չենթարկվի, ցանկանում եմ բոլորիդ ապրել երջանիկ պետության մեջ:

Բոլոր նրանց, ում հետ ունեմ անձնական շփումներ, քույրերիս, համադասարանցիներիս, դպրոցական տարիների ծանոթներիս, համակուրսեցիներիս, լրագրող գործընկերներիս, հորաքույրներիս, մորաքույրներիս, բոլորին ցանկանում եմ այն, ինչ իրենք են իրենց համար ցանկանում, միշտ բոլորիդ կողքին կլինեմ, ուժերիս ներածին չափով կօգնեմ նրանց, ում կկարողանամ, և միշտ հիշեք՝ ես սիրում եմ բոլորիդ, սիրում եմ, հարգում ու շատերի համար հպարտանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել