Բարձրաստիճան պաշտոնյաների ասուլիսները լրատվամիջոցների համար բումի թեմա են: Վարչապետի մակարդակով ասուլիսների սովորությունը կարծես նոր-նոր է ամրապնդվում մեր երկրում. նկատի ունեմ վերջին ամիսներին լրագրողների ու հասարակական դաշտի ներկայացուցիչների հետ վարչապետի բաց հանդիպումների հաճախականությունը: Լրատվամիջոցներին մնում է նպաստել, որ այդ սովորությունը վերաճի մշակույթի:
Ըստ իս՝ նրանց գերխնդիրը ոչ թե մեկ ավել բառ պոկելն է, այլ իրենց պարկեշտ վերաբերմունքով այդ գործընթացին խթանելը:
Միշտ կողմ եմ լրատվամիջոցների ոչ պրովոկացիոն հարցադրումների ու պաշտոնյաների կշռադատված, պոպուլիզմից հեռու պատասխանների համադրմանը: Այսօրվա ասուլիսն ավելի մոտ էր այդ տեսլականին: Իսկ թե ով ինչպես է շահարկում, դա այլ հարց է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1633342686961858&id=100008584260507
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել