Հայաստանի տնտեսության մեջ ներկրումը մեծ չափաբաժին է կազմում: Ներկայումս Հայաստան են ներմուծվում մեծ քանակությամբ ապրանքներ: Այնինչ Հայաստանը հնարավորություններ ունի այդ ապրանքների մեծ մասը արտադրել հենց իր տարածքում: Մասնավորապես խոսքը վերաբերում է տեքստիլ արդյունաբերության և սննդի արդյունաբերության արտադրանքներին:

Ներկրվող ապրանքների արտադրության կազմակերպումը Հայաստանում սկզբնական շրջանում հնարավորություն կտա բավարարել ներքին պահանջարկը և բարելավել տեղական արտադրողների ֆինանսական դրությունը: Բացի այդ՝ տեղական արտադրությունը թույլ կտա ժամանակի ընթացքում դուրս գալ արտաքին շուկա և տնտեսության հաշվեկշռում արտահանման ծավալը մեծացնել:

ՀԳ. Վարչապետը նախօրեին տեղի ունեցած կառավարության նիստում հանձնարարել է Տնտեսական զարգացման և ներդրումների, Ֆինանսների, Պաշտպանության, Գյուղատնտեսության, Առողջապահության նախարարներին՝ համատեղ ուսումնասիրել և 20-օրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու վերաբերյալ՝ ըստ առանձին ապրանքների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել