Մի քիչ առաջ Արմեն Մարտիրոսյանի հարցազրույցն էի կարդում, ու ճիշտն ասած՝ վերջնականապես համոզվեցի, որ «Ժառանգություն» կուսակցությունը՝ էն Արևմտյան Հայաստանի գուբեռնատոր Րաֆֆի Հովհաննիսյանով հանդերձ, չպիտի լինի ապագա խորհրդարանում: Ասում ա՝ Վարդան Օսկանյանը ոչ մի կերպ մարտի 1-ի համար պատասխանատու չի, քանի որ կրակելու հրաման չի տվել: Դե, հիմա էս տուտուցին ո՞նց բացատրես, որ «քաղաքական պատասխանատվություն» հասկացություն գոյություն ունի, ու որ հենց էդ քաղաքական պատասխանատվության զգացողության առկայությունը պիտի հուշեր, որ «Ազատ դեմոկրատներից» քցվածները, ամեն հաջորդ ուրբաթ իշխանափոխություն անողները, ընտրողների ձայներն ու վստահությունը փոշիացրածներն ու Օսկանյանին կամ Օհանյանին որպես փրկօղակ դիտարկողները էս երկրում անելիք չունեն: Կարո՞ղ ենք էսքանը բացատրել: Կարողը՝ կարող ենք, բայց չեն հասկանա ախր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: