Image result for gazpromՆշվածի համաձայն՝ Հայաստան մատակարարվող ռուսական գազի դիմաց որպես տարանցիկ վճար «ԳԱԶՊՐՈՄ»-ը 10% հումքային չափաբաժնի փոխարեն Վրաստանին կվճարի ֆիքսված գումար, որի չափը կողմերը դեռ չեն նշում: Բացի այդ՝ Վրաստանին անհրաժեշտ լրացուցիչ գազի ծավալները «ԳԱԶՊՐՈՄ»-ը կմատակարարի նախկինում պայմանավորված 215 ԱՄՆ դոլարի փոխարեն 185 դոլարով՝ յուրաքանչյուր 1000խ/մ-ի դիմաց:
Վրաստանի էներգետիկայի նախարար Կալաձեն նշել է, որ դեռևս հստակեցված չէ՝ որ ամսվանից կգործարկվի վերոնշյալ պայմանավորվածությունը՝ ընդգծելով, սակայն, որ դա տեղի կունենա 2017թ.-ի ընթացքում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել