Պեսկովը մեկնաբանել է Թրամփի դեմ կոմպրոմատ ունենալու մասին լուրերըYerkir.am-ը գրում է.

Հայտարարությունն այն մասին, թե Ռուսաստանը կոմպրոմատ ունի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, կեղծիք է: Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Փորձ է արվում վնասել երկկողմ հարաբերություններին»,- հավելել է նա:

Ավելի վաղ CNN–ը հայտնել էր, որ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ-ի մասնակցության մասին  ներկայացված փաստաթղթերը տեղեկություններ են պարունակել, թե Մոսկվան կոմպրոմատ ունի նրա դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել