6976d219bbc39608e14d5aaef2704d51__1440xAraratnews.am-ը գրում է.

Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կողմերն ընդգծել են Սիրիայում հրադադարի պահպանման անհրաժեշտությունը. հաղորդել է Life.ru-ն:

«Ընդգծվել են  ռազմական գործողությունների դադարեցման կարևորությունը և կառուցողական մոտեցումը Աստանայում կայանալիք միջսիրիական հանդիպումից առաջ: Կողմերն անհրաժեշտ են համարում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի շարունակությունը»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:

Աղբյուրը նշում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտնել է Աստանայում կայանալիք հանդիպմանը մասնակցելու իր պատրաստակամության մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել