Վերջին գրեթե մեկ ամսվա ընթացքում նավթի գինը համաշխարհային շուկայում, որոշ տատանումներով հանդերձ, զգալիորեն բարձրացել է։ Համաշխարհային շուկաներում նավթի գնանկման տեմպերն ավելի բարձր են, քան Հայաստան ներմուծվող նավթամթերքի և բենզինի գների իջեցման տեմպերը:
Սրա առանցքային պատճառն այն է, որ տվյալ ժամանակահատվածում գնված նավթը մատակարարվում, վերամշակվում և բաշխվում է ամիսներ անց: Հետևաբար նավթի գների անկումը Հայաստանում զգացվում է մի քանի ամիս անց:
ՏՄՊՊ հանձնաժողովի կողմից իրականացված դիտանցումների արդյունքներով արձանագրվել է, որ բենզինի մանրածախ վաճառքի գները 2016 թվականի դեկտեմբերից շարունակաբար նվազում են:
Վերջին գնային փոփոխությունը արձանագրվել է դեկտեմբերի կեսերին, երբ բենզինի մանրածախ գները նվազել են ևս 20 դրամով:
2016 թվականի սեպտեմբերին բենզինի մանրածախ գինը կազմում էր 380 դրամ, իսկ ներկայումս այն կազմում է 330 դրամ: Հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գնային այսպիսի նվազումը մեծապես պայմանավորված է մրցակցության խորացմամբ: Մասնավորապես ոլորտում հայտնվել է նոր ընկերություն, որը սկսել է ավելի ցածր գնով բենզինի ներմուծումներ իրականացնել, ինչն էլ անդրադարձել է իրացման վերջնական գնի վրա: