Ես չեմ հավատում ոչ մի կուսակցության անկեղծության: Ո´չ իշխանական, ո´չ ընդդիմադիր, ո´չ էլ այլընտրանքային: Այս բոլորը գործիքներ են, մի քանիսի համար: Ինչպես չեմ հավատում կուսակցությունների գաղափարախոսությանը, այնպես էլ չեմ հավատում կուսակցականների անձնվիրաբարությանը:
Հիմա ասեմ մի քանի կետ.
1, Նախ ինչպե՞ս է ստացվում, որ ազգային ազատագրական ու նժդեհական գաղափարախոսության ջատագովների Հանրապետական կուսակցության պատկառելի մասը՝ այդ թվում շատ բարձր պաշտոններ զբաղեցնողները, մի օր չծառայեցին բանակում, բայց ամեն օր խոսեցին ու խոսում են Հայրենիքի մասին: Սա կեղծիքի օրինակ է:
2, Ինչպե՞ս է պատահում, որ նժդեհականության գաղափարախոսությունը սրբացնողների կուսակցության ներկայացուցիչներից մեկը թոշակ է գողանում Նժդեհի ազատագրած հայրենիքում, կամ նույն կուսակցության ներկայացուցիչը հայ կնոջ վրա ձեռք է բարձրացնում, կամ լրագրողներին սպառնում են, կամ էլ ատկատ են ուտում: Սա կեղծիքի 2-րդ օրինակն է:
3, Ինչպե՞ս է պատահում, որ այլընտրանք ներկայացող բարգավաճած ԲՀԿ-ն ներկայանում է որպես ժողովրդի համար պայքարող կուսակցություն, դեմ արտահայտվում իշխող կուսակցությանը, սակայն նրա մասնիկները սատարում են նժդեհականներին: Սա արդեն բարգավաճած կեղծիք է:
4, Ինչպե՞ս է պատահում, որ ԲՀԿ-ն ցանկանում է, որ բացահայտվի մարտի 1-ը, բայց առնվազն ամենակարևոր գործիքներից մեկին՝ Շերիֆին, ընդգրկել են իրենց շարքերում ու դարձրել անձեռմխելի երեսփոխան: Սա արդեն գերագույն բարգավաճ կեղծիք է:
5, ՀԱԿ-ը, որը ժողովրդին միշտ կոչ է արել ազատագրվել իշխող ռեժիմից, սեղանի շուրջ է նստում նժդեհականներին սատարող, մարտի մեկի համար պատասխանատուներից մեկի՝ ԲՀԿ-ի հետ: Սա ժողովրդական կեղծիք է:
6 Դաշնակներից ասել եմ, լսում ենք մենակ իրանց երգերը, որովհետև երգերի մեջ չկա կեղծիք:
7 «Ժառանգությունից» էլ «Իշտա ֆալակը» գլուխ չի հանում, բայց դրա մեջ էլ կա կեղծիք, որովհետև սա քաղաքականություն է:
Եզրակացություն՝ բոլոր կուսակցությունները կեղծ են, կեղծ գաղափարախոսությամբ գալիս են ու տիրում բոլորը...



