«Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը Սուրբ Ծննդյան պատարագի ընթացքում հորդորել է, որ Վանաձորի քաղաքապետարանում ավագանին վերջապես հավաքվի և նվիրվի քաղաքի կառուցման սուրբ գործին։
«ՉԻ» - Վանաձորի քաղաքապետարանում այնպիսի վիճակ Է, որ եկեղեցու միջամտությունն իսկապես չէր խանգարի։ Առավել ևս, որ ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ եկեղեցականներից մեկը նույնիսկ հալածանքների էր ենթարկվել (քրեական օրենսգրքում օգտագործվում է «միջին ծանրության մարմնական վնասվածքներ» բառակապակցությունը)։ Մի խոսքով՝ դեռ լավ է, որ Գուգարաց թեմը բանադրանքի չի ենթարկել Վանաձորի ավագանու նիստերը բոյկոտողներին։
Չնայած՝ եթե հաշվի առնենք այդ բոյկոտի պատճառները և այն, թե ինչ հանգամանքներում է ընտրվել Վանաձորի քաղաքապետը, բարձրաստիճան հոգևորականն իր ելույթում պիտի պախարակեր սոդոմական ախտը և ավագանու որոշ անդամների հորդորեր ձերբազատվել դրանից։
Բայց եկեղեցին, ինչպես հայտնի է, պետությունից անջատ է և քաղաքականությանը չի խառնվում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։