Արդեն դեկտեմբերի առաջին օրերին տեղեկացանք, որ ՀՀ գլխավոր դատախազության ցուցումով ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում հրապարակումների առիթով։ Հետաքննիչ Գասպարյանն առաջարկեց մեզ հանդիպել և զրուցել։ Հրաժարվեցինք։ Միաժամանակ առաջարկվեց բացահայտել տեղեկատվության աղբյուրը։ Բնականաբար, օգտվեցինք մեր սահմանադրական իրավունքից՝ մերժելով հետաքննիչի հորդորը։ Նշել էինք նաև, որ ընտրական գործընթացներին վերաբերող գործերը սովորաբար քննում է ՀՔԾ-ն կամ ՀՀ քննչական կոմիտեն։ Տարակուսանք հայտնեցինք՝ ինչու է այս դեպքում ընտրվել ոստիկանությունը:
Երեկ տեղեկացանք, որ գործը ոստիկանությունից փոխանցվել է ՀՀ հատուկ քննչական կոմիտեին։ Իսկ սա նշանակում է, որ ընթացքը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ Վարդենիսի քաղաքապետի համար։ Ի դեպ՝ վերջինս տոներն անցկացրել է բավականին անհանգիստ տպավորությամբ։ Անգամ բարձրաձայնել է իր մտավախությունների մասին՝ նշելով, թև այս ամենից «լավ հոտ չի գալիս»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։