Картинки по запросу Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդմանԳերմանիայի զարգացման վարկերի բանկի (KfW), Եվրոպական ներդրումային բանկի և Եվրամիության հանձնաժողովի՝ հարևանության ներդրումային գործիքի (NIF) աջակցությամբ իրականացվող «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ)» ծրագիրը մտնում է գործնական փուլ:

Այս տարի մեկնարկում է Հայաստան-Վրաստան բարձրավոլտ նոր օդային գծի շինարարությունը: Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա առաջին փուլում երկու երկրների միջև փոխհոսքերը հասցնել 350, այնուհետև՝ 700 մեգավատի։

Նշենք, որ սրան զուգահեռ ընթացքի մեջ են Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ գծի շինարարությունը։ Գծի կառուցումը նպատակ ունի մի քանի անգամ ավելացնել Իրանի հետ փոխհոսքերը։ Բարձրավոլտ այս գծերի թողարկումը կդառնա հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի ձևավորման հիմքը։ Այս բարձրավոլտ գծերի կառուցման արդյունքում Հայաստանը ևս հնարավորություն կունենա իր ներքին սպառումից շուրջ 3 անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանելու, որի արդյունքում հիմքեր կստեղծվեն ՀՀ-ի համար տարածաշրջանային գործընթացներում կարևոր դերակատարություն ստանձնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել