Ինչպես գիտենք, դրամաշրջանառության գործընթացի վրա ուժեղ ազդեցություն է ունենում վերաֆինանսավորման քաղաքականությունը։ Դիսկոնտային քաղաքականությունը դրամավարկային կարգավորման կարևոր գործիք է, որի հիմնական ուղղությունները մշակվում են տվյալ երկրի ԿԲ-ի կողմից։
Հայաստանում առկա է վերաֆինանսավորման տոկոսադրույքի ստաբիլ նվազեցում: Վերջին իջեցումը ԿԲ-ի կողմից տեղի էր ունեցել 2016 թ. դեկտեմբերի 27-ին: Ներկայումս վերաֆինանսավորման տոկոսադրույքը կազմում է 6.25%:
Պետք է արձանագրել, որ վերջին մեկ տարվա ընթացքում տոկոսադրույքը իջեցվել է 5 տոկոսով: Ակնկալվում է, որ մոտակա ամիսների ընթացքում գնանկումային միջավայրը կպահպանվի: Ստեղծված իրավիճակում շատ կարևոր է իրականացնել ճկուն քաղաքականություն և առավելագույնս օգտագործել ստեղծված հնարավորությունները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/seda.adamyan.5/posts/1817619138476512
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել