Newsbook.am-ը գրում է.

NewsBook-ի զրուցակիցն է  Նոր Գեղի գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանը:

-Պարոն Թևոսյան, ինչո՞ւ որոշեցիք Նոր Գեղի գյուղի գլխավոր փողոցը և երաժշտական դպրոցն անվանակոչել Ձեր անունով:

-70-ամյակիս կապակցությամբ փողոցը, իսկ 65-ամյակիս երաժշտական դպրոցը անվանակոչել ենք իմ անունով:

- Օրինակ՝ Ձեր 80-ամյակի կապակցությամբ ի՞նչն եք Ձեր անունով կոչելու:

- Դե, եթե կենդանի մնացի, գյուղը կանվանեմ իմ անունով:

-Ո՞ւմ առաջարկությունն է եղել փողոցն ու դպրոցը Ձեր անունով անվանակոչելը:

- Գյուղացիներից ինչ-որ մեկի առաջարկով ավագանին քննարկել և անվանակոչել է:

- Որոշումը միաձա՞յն ընդունվեց:

- Որոշումն ընդունվել է միաձայն: 11 հատ ավագանի կա, միաձայն ընդունվել է: 30 տարի աշխատել եմ, դա քիչ չի չէ՞: Չգիտեմ՝ գիտեք, թե՝ չէ, ես օլիգարխ չեմ, այս պահին մի 600 հազար դոլարի վարկեր ունեմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել