Դուք ամեն օր աշխատանքի եք լինում, ծանրաբեռնված օր, ընտանեկան խնդիրներ եւ չունեք անգամ մի րոպե հանգստի համար: LoveYou.am իր ընթերցողներին է ներկայացնում հինգ խորհուրդ, որոնք շատ ժամանակատար չեն, սակայն արդյունավետ են: Այսպիսով, ձեզ ենք ներկայացնում հինգ խորհուրդները:
1. Դուք գտնվում եք հանրախանութում: Հանրախանութը մարդաշատ է: Դուք կատարել եք ձեր գնումները, իսկ այժմ անհամբեր սպասում եք, թե դրամարկի մոտ ե՞րբ է ձեր հերթը գալու: Հարկավոր չէ սթրես տանել, պարզապես օգտվեք այդ րոպեներից եւ հանգստացեք:
Շատ բան հարկավոր չէ անել ընդամենը հինգ անգամ խորը շունչ քաշեք եւ մի քանի րոպեով մոռացեք ծանրաբեռնված օրվա մասին: Ընդամենը մի քանի րոպե, եւ դուք ձեզ դրանից հետո շատ լավ կզգաք:
2. Դուք ամեն օր աշխատանքի եք եւ ազատ ժամանակ չեք ունենում հանգստանալու համար: Բայց անգամ այդ դեպքում կարող եք ձերբազատվել հոգնածությունից:
Եթե դուք աշխատանքի վայրում համակարգչով եք աշխատում եւ ամբողջ օրը անցկացնում եք նստած, ապա աշխատանքի հետ մեկտեղ ամեն ժամը մեկ ձգեք ձեր մարմինը, այդպես արյան շրջանառությունը էլ ավելի լավ կլինի եւ հոգնածություն չեք զգա: Կամ եթե դուք ամբողջ օրը անցկացնում եք գրասեղանի առջեւ, ապա այդ դեպքում ամեն կես ժամը մեկ փակեք ձեր աչքերը եւ գլուխը ետ ու առաջ արեք: Իսկ եթե դուք ունեք ընդմիջման ժամ, ապա օգտվեք եւ քայլեք:
3. Եթե դուք, պարզապես, ունեք ծանրաբեռնված օր, ապա այդ դեպքում առաջարկում ենք՝ ընդամենը հինգ րոպեով մոռանաք իրական աշխարհի մասին, մտածեք ձեր երազանքների մասին: Պատկերացրեք, որ այն իրականացել է եւ ամեն ինչ ձեր ուզածով է ընթանում: Այդպիսով դուք նոր ուժ կհավաքեք եւ իրական աշխարհում կհասնեք նոր ձեռքբերումների:
4. Անկախ ամեն ինչից՝ միշտ ժպտացեք: Պարտադիր չէ ինչ-որ պատճառ լինի, որ դուք ժպտաք, պարզապես ժպտացեք, քանի որ այն ոչ միայն ձեզ վրա է լավ անդրադառնում, այլ նաեւ ձեզ շրջապատող մարդկանց վրա, նամանավանդ ձեր երեխայի:
5. Հումորը ձեր մռայլ օրը կգունավորի: Որտեղ էլ որ լինեք՝ հանրախանութում, թե աշխատանքի վայրում, միշտ զվարճալի պատմություններ պատմեք: Այն ձեր տրամադրությունը միանգամից կբարձրացնի: Քանի որ ծիծաղը մի պահ մոռացնել է տալիս խնդիրները, եւ դուք նոր ուժով եք լիցքավորվում:
Հետեւեք մեր խորհուրդներին եւ կնկատեք, որ կարճ ժամանակում դուք ազատվեցիք սթրեսից: