Image resultOperativ.am-ը գրում է․

Սպիտակ տան աշխատակիցների համակարգի ապագա ղեկավար Ռայնս Պրիբեսը՝ նորընտիր հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի օգնականը, չի բացառել, որ Միացյալ Նահանգների  նոր քարտուղարությունը որոշ միջոցներ կկիրառի Ռուսաստանի նկատմամբ կիբերհարձակումների հետ կապված հարցով: Այս մասին նա հայտնել է «Fox News»-ին տված հարցազրույցի ժամանակ: Այս մասին գրում է Lenta.ru-ն:

«Նա մտադիր է հրահանգ տալ հետախուզական համայնքին խորհրդատվություններ ներկայացնել: Ինչպիսին էլ դրանք լինեն, քննարկումներ տեղի կունենան: Հնարավոր է, որ որոշ միջոցներ ձեռնարկվեն»,- հայտնել է Թրամփի օգնականը:

Նա նաև նշել է, որ «ոչ մի վատ բան չկա Ռուսաստանի և այլ երկրների հետ լավ հարաբերություններ ունենալու մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել