ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ABC հեռուստաընկերության հետ հարցազրույցում 2009 թվականի վերջին Աֆղանստան հավելյալ զորակազմի ուղարկումն անվանել է իր «ամենաբարդ որոշումը»։
«Ամենադժվար որոշումը ես ընդունել եմ նախագահի պաշտոնում աշխատանքի սկզբում, երբ հրամայել եմ ևս 30 հազար զինվոր ուղարկել Աֆղանստան՝ հանդիսանալով մարդ, ով ցանկացել է վերջ տալ այլ երկրներում ամերիկացի զինվորականների լայն ներկայությանը»,-ասել է նա։ Պետության ղեկավարը հիշեցրել է, որ մշտապես համարել է Իրաքում ԱՄՆ արշավը սխալ և կարծել, որ ուշադրությունը պետք է կենտրոնացնել հենց Աֆղանստանի վրա։ «Կարծում եմ՝ դա ճիշտ որոշում էր, քանի որ այդ պահին «Թալիբանը» զգալիորեն ուժեղացել էր»,-հավելել է նա։
Օբաման նշել է, որ այդ ժամանակից ի վեր ԱՄՆ-ը օգնել է ամրապնդել աֆղանական զինված ուժերը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



