Իհարկե, անժխելի է քրիստոնեության դերն ու նշանակությունը մեր ազգի պատմամշակութային ճանապարհին: Ինչպես գաղափարախոսությունն ու փիլիսոփայությունը, էնպես էլ նաև ինստիտուտը՝ եկեղեցին, ահռելի խթան են հանդիսացել հայ ժողովրդի արժեհամակարգի ձևավորման խնդրում: Քրիստոնեական բարքերն ու սիմվոլներն են մշտապես ուղղորդել ու հղկել մեր ազգային մշակույթի ճամփեն (մանրանկարչություն, գրականություն և այլն): Բայց գաղտնիք չէ, որ աստվածաշնչյան որոշ խորհրդանիշներ ևս իրենց ազդեցություն են թողել մեզ վրա, հատկապես որոշ եկեղեցական այրերի ու հայրերի… Խոսքը 30 արծաթի մասին է: Այն 30  արծաթի, որոնցով կաշառվում էին ու կաշառվում են հաճախ առաքելական հոգևորականները ազգի համար վճռորոշ պահերին: Ու դա բնական է, քանզի մարդը մնում է մարդ… Ծախվող, քծնող, լիզող և թույլ… Ոչ զգեստը, ոչ գավազանը, ոչ էլ ոսկե խաչն անգամ բավական զորեղ չեն կանխելու բանականության որոշ դրսևորումներ: Սակայն չխոսե՞լ այդ ամենի մասին, փոխարենը խունկ ծխեցնե՞լ դավաճանության բուրվառներից ու ծածկել նրանց անբարո գործերը ծխի մե՞ջ… Կարծեմ աստվածահաճո չէ՜: Ոչինչ չի փոխվել, ամեն ինչ նույնն է… Ինչպես ժամանակին հանգանակության հանեցին Կոմիտասի դաշնամուրը, էդպես էլ հիմա հանգանակության են հանում 1.500.000 հայի արյունը:
Հիմա կարևորը… Մինչդեռ Վատիկանում այսօր կարդինալները աժեոտաժի մեջ են ու հավաքվել են «սխոտկի», որ պարզեն, թե ում են «ախպեր ճանաչելու», մեր առաքելական եկեղեցում աժեոտաժ է Պոլսո Պատրիարքի թափուր աթոռի համար, որտեղ իր թեկնածությունն է նաև առաջադրել ներկայումս Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին Բեգչյանը: Բանը նրանում է, որ Պոլսի պատրիարքի ընտրությունը ունի որոշ առանձնահատկություններ և տարբերվում է այլ երկրներում պատրիարք նշանակելու գործընթացից մի կարևորագույն հարցով՝ Պոլսի պարագայում «դաբռոն» տալիս է ոչ թե Էջմիածինը, այլ Անկարան, որն էլ հավանություն է տալիս նրան, ով համապատասխան է որոշ կրիտերիաներին: Դրանք են՝ 1. Պատրիարքը պետք է ծնված լինի Թուրքիայում: 2. Պետք է լինի Թուրքիայի քաղաքացի և ամենակարևորը 3. Պետք է ողջ կյանքում հավատարիմ եղած լինի թուրքիո պետության հանդեպ ու աչքի ընկած չլինի հակաթուրքական գործունեությամբ:
Յուրաքանչյուր տրամաբանող մարդ հասկանում է, որ Անկարան այս կերպ ընդունոմ է աշխատանքի ոչ թե իր երկրում ազգային փոքրամասնության համար հոգևոր հովիվ, այլ դասական գործակալ չեկիստ:
Վերադառնալով Բեգչյանին՝ վերջինս երկար-բարակ մտածելուց հետո կամ էլ կարճ ու հաստ, դա թողնում եմ արդեն ձեզ, ցանկանալով շահել Անկարայի վստահությունը, ըստ էության, հիշում է իր «հոգևոր հայրերին», որոնք մատնել էին ժամանակին Կոմիտասին և նետվում կատաղի հետույքալիզության ու քծնանքի արշավի: Նա 2012 թվականի մայիսին Քյոլնում գործող հայկական եկեղեցում ճաշի է հրավիրում Գերմանիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Հյուսեին Ավնի Կարսլիողլուն, որը 2001-2004-ին Թուրքիայի գլխավոր հյուպատոսն է եղել Բաթումում, ապա 2007-2008-ին Թուրքիայի դեսպանը Ադրբեջանում: Որտեղ էլ հենց Կարսլիօղլին ապրել է իր հայատյացության աստեղային ժամերը. «Թուրքիան սիրում ու հավատարիմ է Ադրբեջանին, ձեզ համար մենք հայերի առաջ փակեցինք պետական սահմանները, ինչի պատճառով այսօր ընդգրկված չենք Մինսկի խմբի համանախագահ երկրների ցանկում», «Քաղաքական ու տնտեսական ոլորտներում մեր երկրներն անբաժան են, բայց այսուհետ դրանք պետք է օգտագործել ընդհանուր հակառակորդներին հաղթելու համար», «Դուք Ղարաբաղում պատերազմ սկսեք ու կտեսնեք, թե ինչպես կփոթորկի Թուրքիան» ու էսպես բազմաթիվ անբռնազբոս պաթոսներ: Դե իսկ արքեպիսկոպոս Բեգչյանն էլ, որպես լուրջ բիզնեսմեն, դիվանագետ ու ցեխավիկ, մարդկանց հետ հաց կիսելուց առաջ տեսնում է նախ իր «քյարը», այնուհետև կշռադատում բարոյականության կամ ինքնասիրության սկզբունքայինությունը: Անտեսելով «կակոյ նի բուձ» Ցեղասպանության հարց, ազգի արյուն կամ արժանապատվություն, մտերմիկ զրույցի է բռնվում վերոնշված դեսպանի հետ, ահա զրույցից հատվածներ.
Դեսպան. «Մենք պետք է ընդունենք, որ աշխարհը փոխվում է, իհարկե շատ ցավալի բաներ կան, որ կարող ենք մեկս միուսին պատմել, սակայն հիմա պետք է առաջ նայել ու աշխատել հաջորդ սերունդների համար»:
Բեգչյանը համաձայնում է գլխի շարժումով: Փաստորեն Քյոլնում, հայկական եկեղեցու առջև, Թուրքիայի դեսպանը կատարում է ցեղասպանություն, իսկ հայ եկեղեցականը համաձայնվում է, քանզի ըստ ցեղասպանագետների, ցեղասպանությունը բաժանվում է փուլերի և ուրանալը՝ դա ցեղասպանության վերջին և ավարտական փուլն է:
Մեկ այլ մեջերում. «Ալևիտները, սունիները, հայերը հավատացյալ թե անհավատ, բոլորը պատկանում են մեզ…նաև դուք եք պատկանում մեզ…»
Բեգչյանը ժպտում է: Երևի արդեն պատկերացնում է իրեն Պոլսում, թիկնած պատրիարքարանում կամ Բոսֆորի ափերին ճեմելիս…
Ու էսպես տասնյակ փիլիսոփայական մտքեր է արտահայտում թուրքիո «Էմանուել Կանտը» հումանիզմի, հայ և թուրք ժողովուրդների մերձեցման ու աշխարհի մասին, արժանանալով Բեգչյանի գլխավորությամբ, ներկա հայերի սեթևեթ հիացմունքին, ինչպես նաև թուրք լրագրողների ֆոտոխցիկների կայծակնային լույսերին, որոնք եկել էին դեսպանի հետ միասին:
Այնուհետև Կարսլիողլուն և Բեգչյանողլին զարկում են բաժակ, խմում հայկական կոնյակ և դեսպանը գրանցվում է եկեղեցու մատյանում, որպես պատվավոր հյուր:
Ոչինչ չի փոխվել, ամենը նույն է: Գրիգոր Զոհրաբը Թալեաթի հետ նառդի է խաղում:
Թուրքիայի դեսպանի հետ հանդիպումից օրեր անց, Բեգչյանը ուղևորվում է Թուրքիա, երևի իրա «պապաների» դեմ անձնապես ներկայանալու…

«Տականքը հայության ազգուրաց տարրն է, նրա աղբը, թերմացքը: Սա ներքին թշնամին է` լծված արտաքին թշնամու ռազմակառքին. անդիմագիծ` որպես հայ և զզվելի` որպես մարդ. հայության հանդեպ ոչ մի պարտականություններ չճանաչող, բայց մշտապես իրավունքներից ճամարտակող: Նա ազգային պատկանելիություն չունի, և եթե խոսում է հայերեն, ապա միայն այն պատճառով, որ հաղորդակցվելու այլ ձև դեռ չի գտել: Նյութակրոն, որի համար գերագույն արժեքը դրամն է: Հայրենիք չի ճանաչում և առաջնորդվում է «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքով»:  Գ.Նժդեհ

P.S.
աղբյուրները.

http://www.a1plus.am/am/politics/2007/12/19/21847

http://www.azg.am/AM/2012060113

http://www.hay-society.de/kolumnen/madlen-vartian/251-kaffeekraenzchen-mit-dem-tuerkischen-botschafter

http://www.tert.am/am/news/2010/01/29/melkonyan/

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել