care 43Շատ կանայք սիրում են փոխել իրենց իմիջը, հատկապես մազերի գույնր: Պարզապես դա նրանց դուր է գալիս, և որովհետև ժամանակակից տեխնոլոգիան հնարավորություն է տալիս դա անել առանց վնաս հասցնելու աոողջությանը:    
        
Դուք արդեն ներկել եք մազերը և ցանկանում եք փոխե՞լ գույնը կամ ներկե՞լ երկարած մազարմատները, ապա առանց կայուն ներկերի դա անել հնարավոր չի լինի: Փափուկ ներկերն ու երանգավորող միջոցներն այս դեպքում անկանխատեսելի արդյունք կարող են տալ: Կայուն ներկ օգտագործելու ևս մեկ ծանրակշիռ փաստարկ. սպիտակ մազերը ներկելու համար այլընտրանք չունեք. մյուս միջոցները պարզապես չեն օգնի:    
Ճիշտ ընտրություն  
      

        
Որպես կանոն, մազերը ներկելիս մենք ընտրում ենք գույնը, որը ներդաշնակ պետք է լինի աչքերի գույնին: Կարելի է կողմնորոշվել նաե մաշկի գույնով: Եթե բաց շագանակագույն աչքեր ունեք, ապա հարմար են մանուշակագոյնի բոլոր երանգները, ինչպիսիք են «բադրիջանը», «սալորը», «բալը», «մուգ կարմիրը»: Կապույտ կամ երկնագույն աչքերն ընդգծելու համար հարմար են     պղնձագոյնն ու ոսկեգույնը: Ոճաբանները հաստատում են, որ մոխրագույնն ավելի շատ հարմար է 18-21 տարեկան աղջիկներին: Մնացածներին այն մեծացնում է: 

Եթե ձեր տարիքը երեսունն անց է, հրաժարվեք վառ շիկահեր դառնալու մտքից. դուք ձեր տարիքից ավելի մեծ կթվաք: Տվյալ դեպքում ձեզ «կերիտասարդացնեն» ոսկեգույնն ու պղնձագույնը:        
        
Բայց ներկն ընտրելուց առաջ պետք է հատկապես ուշադիր լինել ստացված արդյունքից չհիասթափվելու համար: Չէ՞ որ ոչ մեկն էլ չի ցանկանում Պեպպի Երկարագուլպայի տեսքն ստանալ կամ մազերը ներկելուց հետո Կիսա Վորոբյանինովի սանրվածքն ունենալ: 

Փոխեք մազերի գույնը միայն այն ժամանակ, երբ բացարձակապես համոզված եք, որ շատ եք ցանկանում դա անել: Եվ այդ դեպքում միայն կայուն ներկ օգտագործեք: Կասկածնե՞ր ունեք: Գերադասեք երանգային բալզամներ: Փորձեք պարզապես առանձին մազափնջեր տարբեր գույներով երանգավորել, և նորաձև արդյուքն ապահովված է: 
        
Պարզ և արագ

Երևի թե սկզբից լավ կլինի միայն թարմացնել մազերի գույնը՝ օգտագործելով երանգավորող բալզամներ: Դրանց կազմի մեջ կան վիտամիններ, բուական կերամիդներ, որոնք նաև բուժում, գեղեցիկ փայլ են հաղորդում մազերին: Այդ բալզամներն ամենից շատ հարմար են սպիտակած կամ գունաթափած մազերին: Դրանք մազերր հինգ-վեց անգամ լվանալիս լրիվ անցնում են: Եվ մեկ լավ հատկություն ևս ունեն՝ հնարավորություն են տալիս փորձեր կատարել՝ չվախենալով արդյունքներից, անկանխատեսելի գույներից կամ մազերը վնասելուց:    
        
Փափուկ խնամք

Հիանալի արդյունք են ապահովում փափուկ ներկերը: Դրանք, որպես կանոն, ամոնիակ չեն պարունակում, ավելի կայուն են, քան երանգավորող միջոցները և մոտ մեկ, մեկուկես ամիս անց կորցնում են գույնը: Սակայն դա չի նշանակում, թե ձեզ մոտ «երկարած մազարմատներ» չեն լինելու: Փափուկ ներկերի օգնությամբ կարելի է մազերին փայլ հաղորդել, վառ գույն, ներկել սպիտակած մազերի 50%-ը: Նման ներկերը մազերը ներկում են երանգ առ երանգ, ինչպես նաև մեկ երանգ բաց կամ մուգ:    
        
Հիմնավորապես. Կայուն ներկերի բաղադրության մեջ ջրածնի պերօքսիդ կա: Կան ներկեր, որոնք, օրինակ, 12% պերօքսիդ են պարունակում: Որքան բարձր է այդ տոկոսը, այնքան ավելիէ բացանում մազերի գույնը, որովհետև շիկահերության համար նախատեսված միջոցներն առավելագույն քանակությամբ պերօքսիդ են պարունակում: Եթե պետք է մազերի գույնը բացացնել ընդամենը երկու-երեք երանգով, ավելի լավ է 9% պերօքսիդ պարունակող ներկեր օգտագործել: Ավելի մուգ գույների, ինչպես նաև սպիտակած մազերը ներկելու համար նախատեսված կայուն ներկերի մեջ 6% պերօքսիդ կա:        
        
Ներկերի պիտակների վրա, որպես կանոն, գրված է, թե ինչպես են դրանք ներկում սպիտակած մազերը: Եթե նորաձև երանգներ եք ցանկանամ ստանալ կարմիր, շիկակարմիր, բադրիջանագույն, ապա նկատի ունեցեք, որ ընտրված ներկին պետք է նաև սեփական մազերի բնական գույնի ներկանյութ ավելացնեք և կստանաք ցանկալի արդյունք:    
           
Պետք չէ վախենալ մազերը ներկելուց

Այսօր ներկերի մեջ նաե օգտակար նյութեր են ավելացնոսք վիտամիններ, պրոտեիններ, իսկ ջրածնի պերօքսիդի խտությունըմ դրանց մեծ նվազագույնի է հասցված:    
Ներկելուց հետո մազերը փայլ են ստանամ, որովհետև ժամանակակից ներկերն    այնպիսի նյութեր են պարունակում, որոնք արտացոլում են լույսը, իսկ հատուկ բալզամները, որոնք վաճառվում են ներկերի հետ, վերացնում են թեփը: Բացի այդ հսկայական քանակությամբ միջոցներ գոյություն ունեն ներկած մազերի խնամքի համար, գույնը պահպանող շամպուններ, բուժիչ հատկություն ունեցող, վերականգնող մազերի դիմակներ, բալզամներ: Եթե որոշել եք «բուժել» ներկած մազերը, նկատի ունեցեք ավեփ լավ է գնել շամպունը և համապատասխան դիմակը միասին: Դիմակը ոչ թե արմատներին պետք է քսել, այլ գլխի մաշկից 2-3 սմ հեռու: Նման շամպունը և բուժիչ դիմակը շաբաթը մեկ անգամ կանոնավոր օգտագործելու դեպքում մազերն առողջ կլինեն, և գույնն էլ կպահպանվի:    
        
Այնպես որ, եթե ճիշտ օգտվեք ներկերից, դրանք չեն վնասի մազերը: Պարզապես պետք չէ մշտապես գունաթափել մազերը, պետք է միայն   ֆիրմաների որակյալ ներկեր օգտագործել, խստորեն    հետևել հրահանգին և խնամել ներկած մազերը:

Աղբյուրը` doctors.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել