Էլի չարաբաստիկ շտեմարանների մասին: Ով էս հարցին պատասխանի, կհռչակեմ ԿԳՆ նախարար:
ԳԹԿ «Հայոց լեզու եւ գրականություն: Պետական ավարտական, միասնական եւ բանավոր քննությունների ուղեցույցում» նշված է. «Առաջադրանքները ներառում են հայ գրականության այն նյութերը, որոնցով ուսումնառության են անցել 2013թ. շրջանավարտները, եւ ավագ դպրոցի դասագրքերի այն նյութերը, որոնք ներկայացված են բոլոր հոսքերի դասագրքերում…»: Եթե աշակերտը սովորում է բնագիտամաթեմատիկական հոսքում, նա որտեղի՞ց պիտի իմանա հումանիտար հոսքի դասագրքում տեղ գտած նյութը, եթե գրականություն անցել է բնագիտամաթեմատիկական հոսքի դասագրքով:
Ելնելով այն բանից, որ «Գնահատման և թեստավորման կենտրոն, արտաքին համագործակցության բաժին» էջին ուղղված այս հարցիս վրա արդեն փոշի է նստել, իսկ պատասխանող չկա, ենթադրում եմ, որ ԳԹԿ-ն հարցի պատասխանը չունի: :(



